ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՈՒրախ ենք ողջունել Իրավական Տեղեկատվական կենտրոն «ԻՐՏԵԿ» ՓԲԸ-ի իրավական կայքէջում, որտեղ ներկայացված են ՀՀ օրենսդրությունը, օրենսդրությունում կատարված վերջին փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև իրավական ակտերի առանձին խմբերի նորությունները։
Իրավական Տեղեկատվական կենտրոն «ԻՐՏԵԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին, ժամանակաշրջան, երբ առկա էր իրավական տեղեկատվության մեծ դեֆիցիտ։ Հիմնադրման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել հասանելի դարձնել իրավական տեղեկատվությունը և դրանով իսկ նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական պետության կայացմանը։
Իր գործունեության ողջ ընթացքում ընկերությունն իրականացնում է ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների կողմից ընդունված օրենքների և իրավական այլ ակտերի հավաքագրում և այդ ակտերի դասակարգում, ինչը հնարավորություն է տալիս «ԻՐՏԵԿ» համակարգի օգտագործողներին մշտապես տեղեկացված լինել ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխություններին և լրացումներին։
ՀՀ նախագահի աշխատակազմի և ՀՀ կառավարության աշխատակազմի հետ 1998 թվականին կնքված տեղեկատվական համագործակցության վերաբերյալ պայմանագրերի համաձայն Իրավական Տեղեկատվական Կենտրոնը ստանում է ՀՀ օրենքների և իրավական այլ ակտերի պաշտոնական տեքստերը ընդունվելուց կամ վավերացվելուց անմիջապես հետո, ինչը հնարավորություն է տալիս պահել «ԻՐՏԵԿ» համակարգի իրավական շտեմարանը ակտուալ վիճակում։
quotation_marks
Այսօր «ԻՐՏԵԿ» համակարգը ՀՀ օրենքների և իրավական այլ ակտերի ամենալիարժեք հավաքածուն է
Իր դասակարգիչով, իրավաբանական-տնտեսագիտական բառարանով, որոնման և հղումների աշխատակարգերով այսօր «ԻՐՏԵԿ» համակարգը անփոխարինելի է կազմակերպությունների ղեկավարների, պրոֆեսիոնալ իրավաբանների և ֆինանսական ոլորտի աշխատողների համար։